«Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը պետք է պատասխանեին ՀՀ ԱԱԾ քննիչի հարցերին». Էդգար Ղազարյան


«Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը պետք է պատասխանեին ՀՀ ԱԱԾ քննիչի հարցերին». Էդգար Ղազարյան
Հունիս 26 22:19 2022

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկեսի վերածված հայրենիք
Հունիսի 27-ի երեկոյան «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի այլևս լույս չտեսնող «Հայկական ժամանակ» օրաթերթի ներկա գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի հարցերին։
Իսկ եթե Հայաստանը վերածված չլիներ դրամատիկ կրկեսի, ապա Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը կպատասխանեն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի հարցերի։
Քանի դա այդպես չէ, դրանից ավելանում է միայն քննիչին հետագայում պատասխանողների քանակը, որոնց թվում կլինեն նաև ԱԱԾ-ի հիմիկվա սպաները»։

 
Աղբյուրը` Էդգար Ղազարյան