Հոկտեմբերի 3-ին, նահանջող զորքի թիկունքը պահելիս, զոհվում է Աբրահամը. Եռաբլուրում նրան մայր հողին հանձնեցի ապրիլին. այդ օրվանից ամեն օր նրա ծնողները Եռաբլուրում են


Հոկտեմբերի 3-ին, նահանջող զորքի թիկունքը պահելիս, զոհվում է Աբրահամը. Եռաբլուրում նրան մայր հողին հանձնեցի ապրիլին. այդ օրվանից ամեն օր նրա ծնողները Եռաբլուրում են
Հունիս 23 13:22 2022
Ավագ լեյտենանտ Աբրահամ Մարուխյանի ծնողներն են՝ տիկին Մարիամն ու ձյաձ Տիգրանը։
Աբրահամը Մադաղիսում սպա էր։ 2020 թվականի սեպտեմբերի 5-ին նրա պայմանագրի ժամկետը լրացել էր ու նա վերադարձել էր տուն։ 22 օր անց սկսվում է պատերազմը։ Ու, չնայած, որ նա կարող էր չգնալ կռիվ, այնուամենայնիվ կամավորագրվում ու մեկնում է։ Կոշիկի քուղերը բակում կապելով հասցնում է միայն գրկել ծնողներին, ու մորն ասում է. «Մամ, կռիվ ա, չգիտենք ինչ կլինի։ Եթե չգամ, դու մենակ չլացես, ուրեմն իմ ճակատագիրն էր»։
Հոկտեմբերի 3-ին, նահանջող զորքի թիկունքը պահելիս, ականանետի կրակից զոհվում է Աբրահամը։ Մինչ այդ էլ հասցրել էր ոչնչացնել թշնամու տարածքում մնացած հայկական հրամանատարական կետի կարևոր քարտեզներն ու փաստաթղթերը, որ թշնամու ձեռքը չընկնեին։
7 ամսի անց միայն՝ 2021 թվականի ապրիլին, Եռաբլուր պանթեոնում մայր հողին հանձնեցի Աբրահամին։ Այդ օրվանից ամեն օր Աբրահամի ծնողները Եռաբլուրում են....