Բա Նիկոլի Հայաստանում էդքան լրտես բռնեցիք, ինչո՞ւ չեք գրում, թե ով ծագումով որտեղից է․ Զաքարյան


Բա Նիկոլի Հայաստանում էդքան լրտես բռնեցիք, ինչո՞ւ չեք գրում, թե ով ծագումով որտեղից է․ Զաքարյան
Հունիս 23 11:47 2022

Որոշ իշխանական լրատվամիջոցներ, կեղտոտ տեղեկատվական ձևակերպումներով ու հոդվածներով, շարունակ փորձում են սևացնել Արցախի մեր հայրենակիցների կերպարը: Մեկ իբրև գալիս էին Երևան` հայտնի մարդ սպանելու, մեկ իբրև փողը չտաք` չեմ գնա Արցախ, մեկ իբրև արցախցի լրտես են բռնել և այլ նմանատիպ էժան շեշտադրումներով: Լսեք, դուք նամուս ունե՞ք:

Բա Նիկոլի Հայաստանում էդքան լրտես բռնեցիք, ինչո՞ւ չեք գրում, թե ով ծագումով որտեղից է: Գրեք էլի, որ Երևանցի էլ կա մեջները, Ախալքալաքցի էլ կա, Տավուշից ու Գեղարքունիքից էլ կա և այլն: Բա օրը ցերեկով Արագածոտնի մարզում ափաշկյարա սպանություններ անողի ծագումնաբանությունն ինչի՞ չեք գրում: Թե՞ Հայաստանի մյուս բնակավայրերում փող ուզող չկա:

Չե՞ք ամաչում դուք արա: Լուրը գրեցիք` հասկացանք, բա շեշտադրումներն ի՞նչ նպատակով եք անում: Թե՞ լավ չեք քանդել հայության ներսում մնացած համերաշխությունը:

Արցախը Հայաստանի մի մասն է, հայության անբաժանելի մասն է, ու ով լավ չի հասկանում այս փաստը, թող գա գլուխը կմտցնեմ:

Այ սա է նիկոլիզմը, որը դրսի գրանտային ծրագրերով, ազատ խոսքի անվան տակ, տասնամյակներով քանդեց ու ավիրեց ամուր ու համերաշխ երկիրը:

 Հ.Գ. Ազատություն ռկ, araratnews.am և մի շարք այլ լրատվամիջոցներ, համը հանում եք արդեն։

Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար



loading...