«Պարգևավճարների տեսքով թալանի հետքերով»․ Էդգար Ղազարյան


«Պարգևավճարների տեսքով թալանի հետքերով»․ Էդգար Ղազարյան
Մայիս 29 16:18 2022

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը․ «Պարգևավճարների տեսքով թալանի հետքերով
Լրագրողական հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնել են, որ միայն մայիս ամսին ոստիկանությունում վճարվել է 3․120․000․000 (երեք միլիարդ հարյուրքսան միլիոն դրամ) պարգևավճար։ Այս գումարի մեջ չի մտնում նրանց աշխատավարձերը, հավելավճարները, տուրիստական ընկերություններից վարձակալած ավտոբուսների վճարները, ոստիկաններին տեղափոխող մեքենաների բենզինի գումարները, «Գրանդ Քենդի»-ի թխվածքաբլիթները և այլն։ Եթե միայն պարգևավճարներին ավելացնենք նաև այս բոլոր ծախսերը, ապա պարզ կլինի թե մեր հասարակության հաշվին ինչ հսկայական միջոցներ են վատնվում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդից զավթված իշխանությունը ապօրինաբար պահելու, այն թշնամու շահերին ծառայեցնելու համար։
Առավոտից երեկո Երևանի փողոցներում տարբեր մարզերից և Երևանի տարբեր ստորաբաժանումներից բերված, պարապությունից վզները ծուռ կանգնած ոստիկանների վրա միլիարդավոր դրամներ վատնելը, պետությունը թալանելու իսկական օրինակ է։
Եթե Նիկոլ Փաշինյանի միայն ոստիկանների 3․120․000․000 դրամի պարգևավճարների գումարը տար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ պարոն Թոռնիկին, ապա նա կարող էր 1․000-ական դրամներով հավաքագրել Նիկոլ Փաշինյանին աջակցող 3․120․000 ուսանողներ։ Դա ավելի է, քան Հայաստանի ողջ բնակչությունը։ Պարոն Թոռնիկը կարող էր այդ գումարով Երևանի փողոցները ողողել ոչ միայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, այլև Հարվարդի, Սորբոնի, Լոմոնոսովի, Տոկիոյի և այլն համալսարանների ուսանողներով՝ ապահովելով հսկայական աջակցություն Նիկոլ Փաշինյանին և լուծելով նրա իշխանության ղեկին մնալու խնդիրը՝ առանց ոստիկանական անօրինական գործողությունների։
Հարց է առաջանում․ բա նման Թոռնիկ ունեցողը, այդ չափի հսկայական միջոցները կտանի կտա ոստիկանների՞ն»։

 
Աղբյուրը` Էդգար Ղազարյան


loading...