Կենդանաբանական այգին հունիսի 1-ին հրավիրում է իր մոտ


Կենդանաբանական այգին հունիսի 1-ին հրավիրում է իր մոտ
Մայիս 29 15:11 2022

Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, հրավիրում է իր մոտ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով այդ օրվա սպասվող միջոցառումների ցանկը։

10:00-12:00՝ «Ալլադինի» բոլոր կերպարների հետ փուչիկներից ֆիգուրների պատրաստում երեխաների համար

10:00-15:00՝ Հալկը, Նինձյան և երկու խաղավարները կանցկացնեն շա՜տ հետաքրքիր խաղեր

10:00-19:00՝ տիկնիկների պատրաստում

11:00-13:00՝ պղպջակներով հետաքրքիր համարներ՝ Ալիսի,
Գլխարկագործի և Թագուհու հետ

11:00-15:00՝ Բելլի և Հրեշի հետ պարային ֆլեշմոբ: Հսկա պաստառների գունազարդում:

11:00-18:00՝ Մինին, Միկին, Լոլերը և երկու խաղավարները կանցկացնեն «Պարաշյուտ» խաղը և էլի շատ զվարճալի խաղեր:

13:00՝ փրփուր party

13:00՝ երգիչ Դավուլ

14:00՝ փրփուր party

17:00-19:00՝ «Ալլադինի» բոլոր կերպարների հետ փուչիկներից ֆիգուրների պատրաստում երեխաների համար

17։00՝ Հայհաբի կողմից կազմակերպված անակնկալներով լի հեքիաթային միջոցառում

17։15՝ Տիկնիկային թատրոն

18։10՝ Մրցույթ Անյուտկայի հետ

18։50՝ Պարային շոու, մուլտհերոսներ

19։00՝ Հայելային շոու

19։10՝ Մրցույթ մայրիկների և երեխաների համար, հատուկ նվերներ Հայհաբից

19։50՝ Երգչուհի Մեգգի

20։00՝ Միջոցառման փակման արարողություն