ԱԺ-ում 5 միլիոն դրամի մեղր են գնել, 1 միլիոնի էլ՝ ալկոհոլ և կոկտեյլ


ԱԺ-ում 5 միլիոն դրամի մեղր են գնել, 1 միլիոնի էլ՝ ալկոհոլ և կոկտեյլ
Մայիս 29 11:08 2022

Ազգային ժողովում շարունակվում են մեկ անձից գնումները. այս անգամ մեկ անձից գնումները ներկայացուցչական ծախսերի համար են արվել։

Եվ այսպես՝ հատուկ Ազգային ժողովի պատկերանշանով, մեղրի մասին տեղեկատվական թերթիկով և հատուկ պատրաստված մեծ տուփով ԱԺ-ում 5 միլիոն դրամի մեղր են գնել։

Գնումը կատարել են «Մեղրի տուն» ՍՊԸ-ից։ Մեկ անձից 1 միլիոն դրամի էլ գնում են կատարել մեկ այլ ընկերությունից՝ «Բլիզարդ» ՍՊԸ-ից։ Այս գումարով էլ գնել են զովացուցիչ ըմպելիքներ, կոկտեյլներ, ալկոհոլային խմիչքներ, տաք խորտիկներ և այլն։

Աղբյուրը՝ 168.am



loading...