ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական վшնդшլիզմի հերթական դեպքն է գրանցվել, գրություններ եմ պատրաստում․ Թովմասյան


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական վшնդшլիզմի հերթական դեպքն է գրանցվել, գրություններ եմ պատրաստում․ Թովմասյան
Մայիս 28 18:00 2022

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Ադրբեջանական վանդալիզմի հերթական դեպքն է գրանցվել։

Ադրբեջանցիները ոչնչացնում են Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որը գտնվում է օկուպացված Ավետարանոց գյուղում։

Այս մասին տեղեկանում ենք @ararathau տելեգրամյան օգտատիրոջ ալիքից։

 

Ինչպես իրավացիորեն նշում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը․ «Ավետարանոց գյուղում Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանի ոչնչացումը հանցագործություն է ոչ միայն հայերի, այլեւ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի դեմ»։

Գրություններ եմ պատրաստում՝ միջազգային գործընկերներիս վերոնշյալ փաստերը ներկայացնելու և համապատասխան արձագանք պահանջելու մասին»։