Ո՞ր երկրներում են հիմնականում հայերն անցկացնում իրենց հանգիստը


Ո՞ր երկրներում են հիմնականում հայերն անցկացնում իրենց հանգիստը
Մայիս 26 20:17 2022

Տուրիստական կազմակերպությունները մանրամասնում են՝ հիմնականում ո՞ր ուղղություններով են ցանկանում ճանապարհորդել ՀՀ քաղաքացիները։

MediaHub.am-ը կապ է հաստատել մի քանի տուրիստական կազմակերպությունների հետ՝ պարզելու՝ որոնք են այս տարվա նախընտրելի երկրները։

«Go travel» ընկերությունից մեզ հայտնեցին, որ հայերը շատ սիրում են մեկնել Եգիպտոս, հիմնականում երկրի հետաքրքիր սննդի, նաև որոշ առումներով մատչելիության համար։ Նախընտրածների ցանկում է նաև Հունաստանը, կլիմայի, օգտակարության համար։ Հաջորդը Կիպրոսն է` պայմանավորված իր մատչելիության, եվրոպական ոճի հանգստով։ Հետաքրքիր ճոխ և գեղեցիկ հանգստի համար նախընտրելիների ցանկից է նաև Դուբայը (ԱՄէ)։

Բավականին ակտուալ է դարձել Իսպանիան։

Գների առումով ամենամատչելին այս երկրներից Հունաստանն է։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք պատերազմից հետո Թուրքիայում հանգիստն անցկացնողների թվաքանակը չի փոփոխվել, տուրընկերությունից նշեցին, որ իրենք այդ ուղղությամբ չեն զբաղվում՝ հավելելով, որ դիմողներն այս տարի մեկ, երկուսն են եղել։

«One way» տուրիստական ընկերությունից ևս գրեթե նույն ուղղություններն են նշում՝ Եգիպտոս, Հունաստան, Իտալիա։ Գնային առումով ամենամատչելին կրկին Եգիպտոսն է իր ամբողջական փաթեթով, Հունաստանը՝ որպես եվրոպական ծովափնյա ուղղություն և՛ գնային առումով և ուղիղ չվերթներով՝ կրկին մատչելի է, առավելություն է նաև այն, որ կորոնավիուսային սահմանափակումները հանվել են։

Նշվում է, որ հետաքրքրություն հիմնականում ներկայացնում են այն երկրները, որտեղ կան ուղիղ չվերթներ։



loading...