Հայաստանում կորոնավիրուսային մի շարք սահմանափակումներ հանվեցին


Հայաստանում կորոնավիրուսային մի շարք սահմանափակումներ հանվեցին
Ապրիլ 28 12:52 2022

«Հաշվի առնելով Հայաստանում համավարակի կայուն իրավիճակը և աշխարհում նվազման տեմպերը, որոշում ենք կայացրել որոշ սահմանափակումներ հանել»,- այսօր՝ Կառավարության նիստում, նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հանվել է պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղակայված անցման կետերով մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշիչ թեստի հետազոտության սերտիֆիկատ և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը»,- նշեց նա՝ շեշտելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում մայիսի 1-ից։

«Հանվել է քրեակատարողական հիմնարկներում, ՊՆ ԶՈՒ-ում սահմանափակումները, և արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ այլևս թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը չի գործի»,- հայտնեց նախարարը։

«Վերացել է դպրոցներում մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ մեկուկես հեռավորություն պահպանելու որոշումը և աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը»,- հավելեց նա։

 
Կիսվի՛ր այս նյութով՝


loading...