Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
Ապրիլ 15 11:50 2022

Հայաստանում ապրիլի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 729 դեպք, որից 410 հազար 420-ը`առողջացած, 8621-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2008 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 3171 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք, առողջացել է 27 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 11 հազար 12 -ի:



loading...