Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ին՝ Covid-19-ի դեմ պայքարի քաղաքականության հետ կապված «անհիմն մեղադրանքի» համար


Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ին՝ Covid-19-ի դեմ պայքարի քաղաքականության հետ կապված «անհիմն մեղադրանքի» համար
Ապրիլ 10 19:24 2022

Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ին «անհիմն մեղադրանքների» համար՝ կապված Covid-19-ի դեմ պայքարի քաղաքականության հետ այն բանից հետո, երբ հիվանդության դեպքերի բռնկումը Շանհայում դրդել է ամերիկյան հյուպատոսությանը թույլ տալ որոշ աշխատակիցների հեռանալ փակ մեգապոլիսից, փոխանցում է Agence France Presse-ը:

 

Պեկինի ռազմավարությունը Covid-ի դեմ պայքարում մարտից ի վեր վտանգի տակ է հայտնվել, քանի որ Շանհայում հիվանդացության ավելի քան 100 000 դեպքի գրանցումը հանգեցրել է այն բանին, որ 25 մլն բնակիչ աստիճանաբար մեկուսացվել է:

ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ ոչ հիմնական աշխատողներին թույլ կտա լքել հյուպատոսության տարածքը Շանհայում՝ հիվանդության աճի պատճառով՝ Չինաստանի քաղաքացիներին նախազգուշացնելով, որ նրանք կարող են բախվել վիրուսային սահմանափակումների «կամայական սահմանմանը»:

 

Ի պատասխան՝ Պեկինը «վճռականորեն հայտնել է ամերիկյան կողմի մեղադրանքների անթույլատրելիության մասին», ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

 

 

 



loading...