ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկո՛լ, երկիրը ծախել ես, գնացել, քեզ հիվանդի տեղ դրել, ա՛յ այլանդակ. զոհվածի մայր


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկո՛լ, երկիրը ծախել ես, գնացել, քեզ հիվանդի տեղ դրել, ա՛յ այլանդակ. զոհվածի մայր
Հունվար 28 21:03 2022

Մեր վարչապետը կորոնավիրուսով դիտավորյալ «հիվանդացավ», որ այսօր Եռաբլուր չայցելի եւ Հայոց բանակի տոնը չշնորհավորի․ մեծ եղբայրները՝ Ալիեւն ու Էրդողանը, թույլ չեն տվել․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Նիկոլայի Առուշանյանի մայրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Նա խորին արգահատանքով խոսեց գործող վարչախմբի մասին, այդ թվում՝ ՔՊ-ական պատգամավորների։

«Խմբով հիվանդացան։ Եթե հիվանդացել են՝ վերջին հիվանդանալը լինի։ ՊՆ նախարարի հարսանիքի օրը պարելն էլ՝ «կարապի պար» դառնա իրենց համար։ Բանակը լքած էն Սուրեն Պապիկյանը, որ հիմա պաշտպանության նախարար ա, ոչ բարով։ Հեռուստացույցը միացրել եմ՝ ոչ մեկ չի շնորհավորում տղաներին, զուռնա-դհոլով պարում են։ Էս ի՞նչ եք անում, ա՛յ ստոր արարածներ։ Նիկո՛լ, գետինը մտնես, այսքան վաղկոտ, ստոր մարդ կլինի՞։ Նիկո՛լ, երկիրը ծախել ես, գնացել, քեզ հիվանդի տեղ դրե՞լ, ա՛յ այլանդակ, ինչքան կարելի ա դեբիլ տեղով խաբես»,- ասաց զոհվածի մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



loading...