Այնպիսի պատիժ գա ձեր գլխին, որ Ստամբուլի չվերթով էլ չկարողանաք փախչել․ զոհվածի մայր


Այնպիսի պատիժ գա ձեր գլխին, որ Ստամբուլի չվերթով էլ չկարողանաք փախչել․ զոհվածի մայր
Հունվար 28 18:10 2022

Պատերազմում զոհված կապիտան Առուշանյանի մորից՝ Լիդա Առուշանյանից Oragir.news-ը հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունները վերսկսելու իշխանական ծրագրերին, այն հայտարարություններին, որ Թուրքիայի հետ սահմաններ բացել է պետք, Երևան-Ստամբուլ չվերթներ ու Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցություններ են սկսվելու․ «Սուտ է, նրանք դարեր շարունակ մեզ կոտորել են, ումի՞ց ինչ սպասենք, պատմությունը մեզ դաս չտվե՞ց, բա եթե պատմությունը մեզ դաս է տվել, բա Եռաբլուրում շարված տղաները ինչի՞ համար են։ Տո նրանց ցավը ձեզ տանի, նրանց ծնողների ոտքի առաջ դուք չոքեք, որ մինչև հիմա չոքել չգիտեք, դուք միայն «կզել գիտեք»․․․»,- ասաց զոհվածի մայրը։ Մանրամասն՝ տեսանյութում։



loading...