Մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել Ադրբեջանի կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել. ՊՆ


Մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել Ադրբեջանի կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել. ՊՆ
Հունվար 28 18:04 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։

ՊՆ-ից հայտնում են, որ իրականում, հունվարի 27-ին, ժամը 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում, մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել։