«Հուսամ՝ միայն առողջությունն է պատճառը, որ Լոնդոնից կեսգիշերով հրաժարական տվեց»․ Րաֆֆի Հովհաննիսյան


«Հուսամ՝ միայն առողջությունն է պատճառը, որ Լոնդոնից կեսգիշերով հրաժարական տվեց»․ Րաֆֆի Հովհաննիսյան
Հունվար 28 16:34 2022

«Ապաքինում եմ մաղթում։ Հուսամ՝ միայն առողջությունն է պատճառը, որ Լոնդոնից կեսգիշերով հրաժարական տվեց։ Մնացածը չգիտեմ»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականին։
Նա նշեց․ «Չգիտեմ, թե ինչու չորս տարի անց նա այդ հիմնավորումներով հրաժարվեց պաշտոնից, որովհետեւ խելացի, փորձառու գիտնական է, դիվանագետ։ Նա գիտեր, թե ինքը սահմանադրական ինչպիսի սահմանափակումներով է ստանձնում այդ պաշտոնը։ Գուցե գործի մեջ նոր բաներ ի հայտ եկան, բայց, կարծում եմ, որ սահմանափակումներով հանդերձ՝ ինքը պետք է կարողանար։ Ցավում եմ, այլ բաներ ասելու հիմքեր չունեմ։ Առողջություն եմ մաղթում»։