Ադրբեջանը չի հստակեցրել, թե հայկական կողմի առաջարկներից որ մասն է իր համար անընդունելի. Միրզոյան


Ադրբեջանը չի հստակեցրել, թե հայկական կողմի առաջարկներից որ մասն է իր համար անընդունելի. Միրզոյան
Հունվար 28 15:04 2022

Ադրբեջանը դեռ չի հստակեցրել, թե Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազման, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված հայկական կողմի առաջարկներից որ մասն է իր համար անընդունելի:  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք հստակեցումները դեռ չունենք, հստակեցումները ճշգրտման փուլում են: Քննարկում անընդհատ կա, քննարկումը շարունակվում է, և հիմա մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես ո՞ր մասն է անընդունելի, ի՞նչ հիմնավորմամբ և ըստ այդմ՝  ինչպիսի՞ նոր լուծումներ կարող են լինել»,- ասաց Միրզոյանը:



loading...