Դուք անհայրենիք սրբապիղծներ եք, ովքեր 5000-ից ավել ՏՂՈԻ գլուխ ուտելուց հետո որոշում եք թուրքի հետ բարեկամանալ


Դուք անհայրենիք սրբապիղծներ եք, ովքեր 5000-ից ավել ՏՂՈԻ գլուխ ուտելուց հետո որոշում եք թուրքի հետ բարեկամանալ
Հունվար 28 10:53 2022

Իմ անսահման կարոտի համար ու քո չապրած կյանքի համար ո՞վ պիտի պատասխան տա ՏՂԵՍ, ՏՂԵՐՔՍ։ Ախր ի՞նչ էին արել էս ջահել կյանքերը, որ տարաք ու սպանեցիք կանխամտածված։ Տո՞ն, ի՞նչ տոն, ո՞ր բանակի, էն որ լկտիաբար զավթեցիք ու քանդեցի՞ք, դուք դրա իրավունքը ունեի՞ք, հ՞ն այ դասալիքների խուրձ, դուք էս ի՞նչ չարիք էիք, որ եկաք ու դեռ կաք։ Ինչի դուք իրավունք ունե՞ք բանակի անունը տալու, դուք վաղուց արդեն պետքա ինքնասպան լինեիք, պարտված խեղկատակ իշխանություն։

Դուք անհայրենիք սրբապիղծներ եք, ովքեր 5000-ից ավել ՏՂՈԻ գլուխ ուտելուց հետո որոշում եք թուրքի հետ բարեկամանալ։ Դուք մեզ հարցրե՞լ եք՝ մենք համաձա՞յն ենք, թե՞ ոչ, ես ձեզ չեմ լիազորել իմ անունից բանակցել թուրքի հետ, այ թուրքի թերմածքներ։ Անիծվեք դուք՝ ձեր հետնորդներով, անիծվեք երիցս, որ այսօր մեզ էս օրը չգցեիք։

Արցախում զոհված հերոս Մխիթար Գալեյանի մոր՝ Աստղ Գալեյանի ֆեյսբուքյան էջից

 

 



loading...