«Խաղաղության դարաշրջան». ես այդ բառը չեմ ընդունում». Սամվել Բաբայան. «Իրավունք»


«Խաղաղության դարաշրջան». ես այդ բառը չեմ ընդունում». Սամվել Բաբայան. «Իրավունք»
Հունվար 26 09:37 2022

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի ապագայի, ընտանիքի, զինվորի, ընկերության, երջանկության բանաձեւի, թիկունքից հարվածողների եւ «Իրավունքի» մի շարք այլ բլից հարցերին պատասխանել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ռազմական, պետական եւ քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:

Պարոն Բաբայանհայրենիքն ի՞նչ է Ձեզհամար:

Մոր նման անփոխարինելի:

Արցա՞խը՝ Ձեզ համար:

Իմ ծննդավայրը, իմ հայրենիքը:

Զինվո՞րը:

Զինվորը երկրի պաշտպանն ու երկիրը պահող պատվարը:

Ընտանի՞քը՝ Ձեզ համար:

Սրբության նման մի բան:

Իսկ ընկե՞րը:

Թիկունք, վստահություն:

Ո՞վ կարող է լինել Ձեր ընկերը:

Շատ անկեղծ, մաքուր մարդիկ, եզակի մարդիկ:

Եթե մեկ բառով բնորոշեք ինքնեդ Ձեզ:

Չեմ կարող:

Ինչը երբեք չեք ների:

Սուտը, թիկունքից հարվածը:

Մի բանորի համար շատ եք ափսոսում:

Անկեղծ ասած, չկա մի բան, որի համար ափսոսում եմ:

Հաճա՞խ եք արտասվում:

Ընդհանրապես չեմ արտասվում:

Երջանկության Ձեր բանաձեւը:

Շիտակությունը, սկզբունքայնությունը:

Ո՞վ է այն մարդըով գիտի Ձեր բոլորգաղտնիքները:

Չկա նման մարդ:

Ո՞ւմ եք դիմումերբ հուսահատ եք:

Ինքս եմ միշտ փորձում ամենահուսահատ վիճակից ելք գտնել, ու հավատացեք, ստացվում է:

Միշտ վախեցել եք... 

Դավաճանությունից, չհասկացված լինելուց, ճիշտ չընկալվելուց:

Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

Իմ ընտանիքը, ժամանակին Արցախի ազատագրմանը հասնելը: Այսօր, ցավոք, մենք խնդիր ունենք Արցախի անկախությունը ապահովագրելու:

Եթե մի քանի ժամով հայտնվեիք վարչապետիաթոռինի՞նչ կանեիք:

Չեմ մտածել:

Հավատո՞ւմ եքոր թեեւակոխելու ենք«խաղաղության դարաշրջան»:

Գիտեք, անկեղծ ասած, ես այդ բառը չեմ ընդունում: Ես հավատում եմ, որ մենք ունակ ենք, կարող ենք Արցախի անկախությանը հասնել, եւ որ Հայաստանը այլեւս չծառայի, որպես բուֆերային գոտի: Ես հավատում եմ դրան եւ արել եմ հնարավորն ու անհնարը՝ այդ խնդրի լուծումները ակնհայտ դարձնելու համար:

Եվ վերջում... 

Ուզում եմ, որ առաջնորդվենք ոչ թե կեղծ, այլ ռեալ օրակարգերով: Որպեսզի պետական այրերը կարողանան իրենց ռազմավարությունը ծառայեցնել հանուն հայրենիքի, ազգի ու ժողովրդի: Ես վստահ եմ, որ Արցախի անկախության լուծումը գտնելու ենք շատ կարճ ժամանակահատվածում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում