«Մեդիան տեռոր է». Վերակենդանացման բաժնի նախկին բուժքույր ՔՊ պատգամավորը՝ Հայաստանը վերակենդանացնելու խոչընդոտի մասին


«Մեդիան տեռոր է». Վերակենդանացման բաժնի նախկին բուժքույր ՔՊ պատգամավորը՝ Հայաստանը վերակենդանացնելու խոչընդոտի մասին
Հունվար 25 11:14 2022

ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը նոր խորհրդարանի նորեկներից է: Նա մինչ պատգամավոր լինելը եղել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր:

Այսօր նրան հարցրեցինք՝ դուք վերակենդանացման բաժնի բուժքույր եք եղել, Հայաստանին վերակենդանացման համար ի՞նչ կառաջարկեք: Նա պատասխանեց. «Առաջին հերթին խելամիտ մեդիա»: Մեր զարմանքին՝ մենակ մեդիա՞ն է խանգարում այս երկրին վերակենդանանալ՝ պատգամավորը պատասխանեց. «Առաջին հերթին: Որովհետեւ մեդիան տեռոր է»: Հարցին՝ բա իշխանությունները անելիք չունե՞նք ՝նա պատասխանեց. «Ունեն: Շատ»:

Հետո հեռացավ Ազգային ժողովի այն միջանցքով, որտեղ լրագրողների մուտքն արգելված է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով