ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան հարկ է վճարել ԱԱԾ-ն 2021թ.-ին


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան հարկ է վճարել ԱԱԾ-ն 2021թ.-ին
Հունվար 25 10:14 2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է նախորդ տարվա հազար խոշոր հարկատուների ցանկը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ցանկում տեղ են գտել նաեւ ՀՀ պետական գերատեսչությունները: Պետական բյուջե ավելի շատ հարկ վճարած գերատեսչությունը ՀՀ պաշտպանության նախարարությունն է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարության աշխատակազմը գլխավորում է ցանկի երրորդ տեղը եւ պետական բյուջե վճարել է 42 մլրդ 656 մլն 806 հազար դրամի հարկ ու տուրք:

Պաշտպանության նախարարությանը հաջորդում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկը, որի կատարած հարկային վճարումները կազմել են 5 մլրդ 316 մլն 828 հազար դրամ է: Այս գերատեսչությունը զբաղեցնում է ցանկի 31-րդ տեղը: Քաղաքապետարանին հաջորդում է պետական եկամուտների կոմիտեն, որը պետական բյուջե վճարել է 4 մլրդ 481 մլն 209 հազար դրամի հարկ ու տուրք: Ազգային անվտանգության ծառայությունը պետական բյուջե կատարել է 4 մլրդ 221 մլն 487 հազար դրամ եւ զբաղեցրել հազար խոշոր հարկատուների ցանկի 45-րդ տեղում:

Ս.Հ.

 
 
 

 

 


loading...