Ազգային հերոսի կերպարը կերտած Խորեն Լևոնյանը՝ 15.000 դոլարով առաջարկել է խմել Պապիկյանի կենացը


Ազգային հերոսի կերպարը կերտած Խորեն Լևոնյանը՝ 15.000 դոլարով առաջարկել է խմել Պապիկյանի կենացը
Հունվար 23 00:13 2022

Այսօր  ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հարսանիքն է ,որը ըստ տարածվող լուսանկարների և տեսանյութերի կազմակերպված է բացարձակ ճոխությամբ։

Մենք արդեն իսկ ուղարկել ենք պաշտոնական հարցում նախարարություն՝ որպեսզի պարզաբանեն նախարարի ստացած աշխատավարձը արդյո՞ք բավական էր, այս աստիճան ճոխությունների համար։ 

Մշտապես նախկիններին կոռուպցիայի ու թալանի մեջ մեղադրող իշխանականները այժմ «թքած ունենալու նուրբ արվեստ» - ը օգտագործելով իրենց թույլն են տալիս այնպիսի բաներ՝ որոնք նախկինները վստահաբար չէին անում։ 

Բայց այստեղ ուշագրավն այլ է, հանրության լայն զանգվածի կողմից՝ որպես պարտության սիմվոլ և դավաճաններ են ընկալվում ներկայիս իշխանավորները , ըստ մամուլում տարածված տեղեկության հարսանյաց հանդիսավարը եղել է ոչ ավել և ոչ պակաս՝ Խորեն Լևոնյանը։ 

Հետաքրքիր է ի՞նչպես է համաձայնել Խորեն Լևոնյանը այս աշխատանքը կատարել անկախ վճարված գումարից, քանի որ հենց ինքն է մարմնավորել ու հանդիսատեսի դատին հանձնել հայ զինվորի քաջության կերպարը և հենց այդ հայ զինվորի արժանապատվությունն են գետնով տալիս այս իշխանությունները։ 

Ի՞նչպես կարելի է Նժդեհի մասին պատմող ֆիլմում նկարահանվել և այս խայտառակ կապիտուլյացիայից հետո վարել այդ ամենի մեղավրոներից մեկի հարսանիքը։

Ի՞նչպես է համաձայնել օրինակ հայտարարել, որ  պետք է խմել Պապիկյանի կենացը , երբ հազարավոր երեխաներ այս իշխանության հանցավոր անգործության պատճառով զրկվել են խորանի մոտ կանգնելու հնարավորությունից։ 

 

Թերևս կարելի է արձանագրել, որ  ամեն բան վաճառվում է և յուաքանչյուրն իր գինը ունի ։