Նորանշանակ մարզպետը նոր բարքեր է սահմանել. «Հրապարակ»


Նորանշանակ մարզպետը նոր բարքեր է սահմանել. «Հրապարակ»
Հունվար 20 08:50 2022

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարանում ոչ միայն կադրային ջարդ է սկսել, այլեւ նոր կարգեր ու բարքեր է սահմանել։ Աշխատանքային երկրորդ օրն իր աշխատասենյակում կախել է տվել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Ապա կարգադրել է, որ այսուհետ մարզպետի եւ քարտուղարի մոտ աշխատակիցները մտնեն առանց հեռախոսի։

Մարզպետարանում ենթադրել են, որ, հավանաբար, վախենում է, թե իրեն կձայնագրեն ու խայտառակ կանեն։ Մարզպետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն օրը մի քանի անգամ ելումուտ է անում մարզպետի մոտ եւ իրեն դեֆակտո մարզպետ է զգում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում