Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 592 նոր դեպք. մահացել է 42 քաղաքացի


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 592 նոր դեպք. մահացել է 42 քաղաքացի
Նոյեմբեր 25 11:23 2021

Հայաստանում նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 592 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 336330 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2334501 վերջին մեկ օրում` 7666 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 16421 պացիենտ. Մեկ օրում նվազել է 667-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 311078 անձ` վերջին մեկ օրում 1217 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 40 քաղաքացի, մահացածների թիվը 7419 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1412 է: