Լուկաշենկոն պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց` բելառուսական պատվաստանյութով


Լուկաշենկոն պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց` բելառուսական պատվաստանյութով
Հոկտեմբեր 20 15:32 2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց` բելառուսական պատվաստանյութով: Երկրի ղեկավարն այս մասին ասել է Մինսկի տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցի աշխատակիցների հետ զրույցի ժամանակ, փոխանցում է BelTA-ն:

Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է Sputnik V-ով, իսկ Ջո Բայդենը՝ Pfizer-ով: «Իսկ ե՞ս ինչով: Մենք պայմանավորվեցինք Դմիտրի Լեոնիդովիչ Պինեւիչի (Առողջապահության նախարար) հետ. հենց բելառուսական պատվաստանյութը սեղանին լինի, մենք անմիջապես թե ձեռքին, թե ոտքին, ուր պետք է կներարկենք: Այնպես որ, բերեք պատվաստանյութը, ես պատրաստ եմ, բայց՝ մեր, բելառուսական պատվաստանյութը: Դա անկեղծ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: