Երևան-Գյումրի վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի ԲԿ. ԱՆ


Երևան-Գյումրի վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի ԲԿ. ԱՆ
Հոկտեմբեր 20 09:15 2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Երևան-Գյումրի վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է բավարար:

Ավելի վաղ հայտնել ենք, որ վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 13 տուժած: Վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական և Աշտարակի բժշկական կենտրոններ և գտնվում են բժիշկների հսկողության տակ»: