«Ձեր բաջանաղ Արթուր Վանեցյանն այս իշխանությանը համարում է հողատու, դավաճան, համամի՞տ եք նրա հետ»․ լրագրողը՝ ՀԾԿՀ նախագահին


«Ձեր բաջանաղ Արթուր Վանեցյանն այս իշխանությանը համարում է հողատու, դավաճան, համամի՞տ եք նրա հետ»․ լրագրողը՝ ՀԾԿՀ նախագահին
Հոկտեմբեր 20 13:00 2021

Խորհրդարանում, լրագրողի հարցին՝ Ձեր ազգական-բաջանաղ Արթուր Վանեցյանն այս իշխանությանը համարում է հողատու, դավաճան, կապիտուլյանտ, համամի՞տ եք նրա հետ, թե՞ ոչ, և ինչպե՞ս եք շարունակում այս իշխանության հետ աշխատել, ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը պատասխանեց․ «Քանի որ ես այսօր այստեղ ներկա եմ որպես հանձնաժողովի նախագահ, ես օրենքով ունեմ սահմանափակում՝ քաղաքականությամբ չզբաղվելու, իսկ ձեր հարցը, համարում եմ, որ քաղաքական կոմպոնենտներ է պարունակում»։