Պետական կառույցների ծառայողական մեքենաները կփոխարինվեն էլեկտրականներով. Ծրագրի բյուջեն 5,4 մլն դոլար է


Պետական կառույցների ծառայողական մեքենաները կփոխարինվեն էլեկտրականներով. Ծրագրի բյուջեն 5,4 մլն դոլար է
Հոկտեմբեր 20 08:30 2021

Աստիճանաբար աստիճանաբար անցում կկատարվի էլեկտրական մեքենաների շահագործմանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Շրջակա միջավայրի նախարարությունից։

2018 թվականից, և մինչև օրս վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա:

Մեքենաների պահպանման, շահագործման և վառելիքի ծախսը կրճատելու նպատակով, աստիճանաբար աստիճանաբար անցում կկատարվի էլեկտրական մեքենաների շահագործմանը։

- Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է պետական կառույցների ծառայողական մեքենաները փոխարինել էլեկտրականներով:

- Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 5 մլն 400 հազար դոլար է, որից 4.5 միլիոնը կառավարությունը ծրագրում է ներդնել հարկային և մաքսային արտոնությունների տեսքով:

- Ծրագրի շրջանակում կառավարության կարիքների համար ձեռք կբերվի նաև 12 էլեկտրական շարժիչով մեքենա, կկառուցվի էլեկտրամեքենաների համար նախատեսված էլեկտրական սնուցման 2 կայան։