Հայրենիք վերադարձած գերիները Շիրակի մարզից են. Նազելի Բաղդասարյան


Հայրենիք վերադարձած գերիները Շիրակի մարզից են. Նազելի Բաղդասարյան
Հոկտեմբեր 19 22:48 2021

Հայրենիք վերադարձած մեր տղաների հետ «Մուրացան» բժշկական կենտրոնում ենք, որտեղ անցնում են բուժզննություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Վերադարձածներից բոլորը Շիրակի մարզից են, մաղթենք շուտափույթ հայրենադարձում մյուսներին»,- հայտնել է պատգամավորը: