Այն ժամանակ ընդունված էր, որ, եթե եղբայրներից մեկը զոհվում է, մյուս եղբորը հեռու են պահում կռվի թեժ կետերից. Արթուր Ամիրբարյանը կռվում էր հայրենիքի համար. Տեսանյութ


Այն ժամանակ ընդունված էր, որ, եթե եղբայրներից մեկը զոհվում է, մյուս եղբորը հեռու են պահում կռվի թեժ կետերից. Արթուր Ամիրբարյանը կռվում էր հայրենիքի համար. Տեսանյութ
Հոկտեմբեր 19 11:32 2021

 Այս վերջին պատերազմում հայրենի Արցախը պաշտպանելու ելան նաև Արցախի ազատամարտիկների միության ջոկատները։ Նրանց թվում էր նաև Արթուր Ամիրբարյանն իր գումարտակով։

Առաջին արցախյանի ժամանակ, Շուշին ազատագրելիս, զոհվում է Արթուրի եղբայրը՝ Արմեն Ամիրբարյանը։ Այն ժամանակ ընդունված էր, որ, եթե եղբայրներից մեկը զոհվում է, մյուս եղբորը հնարավորինս փորձում են հեռու պահել կռվի թեժ կետերից, որպեսզի ընտանիքում գոնե մեկ տղամարդ մնա։ Բայց այդ կանոնը Արթուրի համար այդքան էլ չէր գործում. պարզապես Արթուրը չէր կարող չլինել ամենաթեժ բախումների կիզակետում:
Ապրիլյան քառօրյայում Արթուրենց գումարտակը կրկին դիրքերում էր։ Պատերազմը տևեց 4 օր, բայց նրանք դիրքերում մնացին 3 ամիս։
Այս պատերազմում ևս հենց առաջին իսկ րոպեներից մեկնեցին առաջնագիծ։ Սկզբում Եղնիկներ, ապա՝ Հադրութի ուղղությամբ։ Հենց այստեղ էր, որ տեղի ունեցավ անդառնալին. հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը անօդաչուի հարվածից ծանր վիրավորվում է Արթուրը։ 18 օր կյանքի համար պայքարելուց հետո հոկտեմբերի 28-ին հիվանդանոցում անմահանում է։
Արցախում գրեթե բոլորը հարազատ կամ ընկեր, եղբայր կամ բարեկամ են կորցրել այս հողի համար մղվող պայքարում։ Դրա համար էլ այդպես կառչած են իրենց սուրբ հողից։ Արցախցու ճակատագիրն է այդպիսին ու ամեն անգամ նրանք պատվով են ընդունում իրենց բաժին մարտը։ Որպես բնիկ արցախցի և իսկական հայ, Արթուր Ամիրբարյանն էլ բացառություն չէր։ Նա կռվեց Արցախի համար 90-ականներին, կորցրեց եղբորը, ապրեց այն հողի վրա, որի համար կռիվ էր տվել։ 2016-ին կռվեց Արցախի համար Քառօրյայում ու դրանից 4 տարի անց կրկին զենք վերցրեց։ Ցավոք այս անգամ սա նրա վերջին մարտն էր։

Արթուրի մասին իմ ռեպորտաժը՝ մեկնաբանություններում։

 



loading...