Դիլիջանում ՔՊ-ն հաղթեց «Հայրենիք»-ի թեկնածուին


Դիլիջանում ՔՊ-ն հաղթեց «Հայրենիք»-ի թեկնածուին
Հոկտեմբեր 17 23:26 2021

Դիլիջանում դեռևս շարունակվում է ՏԻՄ ընտրությունների հաշվարկը։ Ընտրությանը մասնակցել է 8085 ընտրող։ Չնայած արդյունքները վերջնական չեն ամփոփվել, բայց ՔՊ կուսակցությունն արդեն ըստ նախնական տվյալների հավաքել է ավելի քան 4100 ձայն, որը ձայների 50%֊ից ավելին է։ «Հայրենիք» կուսակցությունը պարտվել է։ Դիլիջանում Արթուր Վանեցյանի ղեկավարած ուժն առաջադրել էր «Հայրենիք» կուսակցության՝ Դիլիջանի համայնքային կառույցի ղեկավար Արմեն Օրդինյանի թեկնածությունը։