Նախնական արդյունքներով 4 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը․ տվյալներ՝ Գյումրիից


Նախնական արդյունքներով 4 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը․ տվյալներ՝ Գյումրիից
Հոկտեմբեր 17 22:55 2021

Գյումրու ՏՒՄ ընտրություններին մասնակցող տասը քաղաքական ուժերից այս պահին անցողիկ շեմը հաղթահարել են չորսը։ Նշենք, որ տվյալները նախնական են, և հաշվարկվել է 82 ընտրատեղամասից միայն 41-ը։ Ըստ այդմ առաջատարը «Բալասանյան» դաշինքն է։ Դաշինքը ստացել է ընտրողների 35.6 տոկոսը։ Երկրորդ տեղում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 29.74 ձայնով։ Երրորդ տեղում «Զարթոնք» կուսակցությունն է, որը ստացել է ընտրողների 12.62 տոկոս վստահության քվեն, իսկ չորրորդ տեղում՝ ՀՀԿ-ն՝ 5.04 տոկոս։ Նշենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, իսկ դաշինքներինը՝ 6: Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցել է 26 հազար 417 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 24,14 %֊ը։ Նշենք, որ Գյումրիում ընտրելու իրավունք ուներ շուրջ 125 հազար քաղաքացի։։



loading...