Նոր տվյալներ Գյումրիից.Առաջատարը Բալասանյան դաշինքն է


Նոր տվյալներ Գյումրիից.Առաջատարը Բալասանյան դաշինքն է
Հոկտեմբեր 17 21:48 2021

Այստեղ ևս առաջատարը «Բալասանյան» դաշինքն է։ Դաշինքի օգտին քվեարկել է  226 ընտրող, իսկ իշխող՝  ՔՊ-ն՝ 133 ձայն։ 

Այս պահին մի շարք ընտրատեղամասերից ստացված նախնական տվյալների համաձայն իշխանությունը պարտվել է Գյումրիում։ 

Այսպես՝ Գյումրու 82 տեղամասերից 5-ի նախնական արդյունքներով` առաջատար է «Բալասանյան դաշինք»-ը, որը ստացել է քվեների 36,87%: Երկրորդ տեղում է ՔՊ-ն` 29,12 %-ով,  իսկ 3-րդ տեղում է «Զարթոնքը»` ձայների 12,47%-ով: 

Մյուս կուսակցությունների ձայները բաշխվել են հետևյալ կերպ` ՀՀԿ` 5,70 %, «Ապրելու երկիր»` 5,08%, «Հայրաքաղաք»` 4,27%, Գյումրին կռնա` 2,32%, Թասիբով դաշինք` 1,96%, Արժանապատիվ ուղի` 1,25% և ՀԿԿ` 0,98%: