1 օր ջուր չի լինելու


1 օր ջուր չի լինելու
Հոկտեմբեր 13 22:47 2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 14-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Կողբի փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Արագածի, Ղարիբջանյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: