«Հազար եմ ասել» - Անուշ Ավակյան․ պրեմիերա (տեսանյութ և լուսանկարներ)


«Հազար եմ ասել» - Անուշ Ավակյան․ պրեմիերա (տեսանյութ և լուսանկարներ)
Հոկտեմբեր 11 22:26 2021

Երգչուհի Անուշ Ավակյանը նոր գունեղ  տեսահոլովակ է ներկայացրել իր հանդիսատեսին։ Երգը կոչվում է «Հազար եմ ասել»։

Տեսահոլովակի գաղափարը առաջացել է անսպասելի, երբ Անուշի մտքում փայլատակել է ողջ սցենարը, բայց քանի որ ռեժիսորը  երկրից բացակայելու էր, ընդամենը 4 օրում ի կատար են ածվել երգչուհու մտքերը։

Անուշն այս երգը ներկայացրել է ֆոլկ ժանրում,  ասում է՝ ամենից հոգեհարազատը ժողովրդական, հայրենասիրական երգերն են։

«Պատերազմի ժամանակ եկավ մի պահ, երբ հասկացա, որ կորցնում եմ  ինքս ինձ, թուլանում եմ, և հենց այդ պահին էլ հասկացա, որ մենք թուլանալու իրավունք չունենք։ Մենք դեռ պիտի հնչեցնենք հայի անունն ու դեռ պիտի հաղթանակներ տոնենք։ Իսկ դրա համար պիտի շատ ամուսնություններ ու ամուր ընտանիքներ ունենանք»,-ասաց Անուշը։

Երգչուհին  պատրաստվում է նոր ալբոմ ներկայացնել  իր հանդիսատեսին։ Թե  ինչ երգացանկ կլինի ալբոմում, երգչուհին  չբացեց փակագծերը, սակայն նշեց, որ «Հազար եմ ասել»-ը ալբոմի առաջին երգն է:

«Շնորհակալ եմ մեր զինվորներին իրենց կյանքի գնով մեր սահմանները պահելու համար, նրա համար, որ այսօր մենք նրանց շնորհիվ ամեն մեկս զբաղվում ենք մեր սիրելի գործով։ Շնորհակալ եմ  նրանց ծնողներին, խոնարհվում եմ բոլորի առաջ։ Փա՛ռք մեր երկրային ու երկնային տղերքին, խաղաղություն հայոց աշխարհին»,- Armday.am-ի հետ զրույցում շեշտեց երգչուհին ։



loading...