Երևանում ուղևորներով լի «Գազել»-ի դուռը պոկվել է


Երևանում ուղևորներով լի «Գազել»-ի դուռը պոկվել է
Սեպտեմբեր 22 20:12 2021

Այսօր Երևանում արտակարգ դեպք է գրանցվել. ուղևորներին տեղափոխելիս պոկվել է 33 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսներից մեկի դուռը։

Ֆեյսբուքյան օգտատեր Արփի Հակոբյանն այդ մասին ահազանգել է իր էջում՝ նշելով նաև քաղաքապետարանի էջին ու Մարությանի խոսնակին.

«Առավոտյան, երբ բոլորը շտապում են աշխատանքի, «ԳԱԶԵԼ»-ի դուռը պոկվում է ու բոլորս ստիպված իջնում ենք, սպասում այլ երթուղայինի: Ու էնքան վատ վիճակում էր, որ մինչև վերջ չէր էլ բացվում ու չեմ բացառում, որ կարող էր ընթացքի ժամանակ էլ պոկվել: Մի անգամ էլ ես եմ բախվել այս խնդրին. իջնելիս դուռը թեթև փակել եմ, բայց պոկվել ու ընկել է:

 
 

Հակոբ Կարապետյան, ե՞րբ են շարքերից դուրս գալու այս ոչ պիտանի «ԳԱԶԵԼ»-ները, էլ չեմ ասում, որ մարդիկ մի ոտքի վրա կանգնած ու մի կերպ են գնում»։



loading...