2 նկար, 5 տարվա տարբերություն, հպարտություն ու ողբերգություն. Հայրենիք ու անկախություն ստեղծածներ և հայրենիք ու անկախություն մսխածներ


2 նկար, 5 տարվա տարբերություն, հպարտություն ու ողբերգություն. Հայրենիք ու անկախություն ստեղծածներ և հայրենիք ու անկախություն մսխածներ
Սեպտեմբեր 22 18:48 2021
5 տարվա տարբերությամբ էս 2 նկարում Հայաստանի ու Արցախի ողջ պերճանքն ու թշվառությունն է։
2016 թվական, ՀՀ անկախության 25-ամյակ։ Ներկա են Արցախի գործող և նախկին նախագահները, 2 կաթողիկոսները, 3 Արցախի հերոս, որից 2-ը գեներալ-գնդապետներ։ Միջոցառումն անցկացվեց օրը ցերեկով, առաջին անգամ հրապարակով անցավ «Իսկանդերը», բոլորս ուրախ էինք, բոլորս հպարտ։ Հիմիկվա հպարտների պես չէ, էն իրական հպարտներից, որ հաղթող երկիր ենք, հաղթական բանակով։
2021 թվական, ՀՀ անկախության 30-ամյակ։ Ներկա են՝ հակաեկեղեցական ու ապազգայի ցույցերի մշտական մասնակից, ներկայումս ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, նախկին ինչ որ միջակ մի ուսուցիչ, 2008-ին ԼՏՊ-ի հետ իշխանության զավթման փորձ արած նախկին զինվորական դատախազ, ներկայումս ԲԴԽ անդամ, ալեն սիմոնյան՝ հազարավոր բառերի փոխարեն, բունկերում նստած ու մարտական գործողություններն ու տեղեկատվական հոսքերը կառավարող «տիկին», դրա մարդը, ով իր ողջ գիտակից կյանքը պայքարում էր Հայաստանի ու Արցախի դեմ, ու վերջում կործանեց երկուսն էլ, չկողմնորոշված մի նախագահ, ով մեկ պահանջեց աննայի մարդու հրաժարականը, հետ չպահանջեց, բռանաբարված սահմանադրության բռնաբարված դատարանի նախագահ, ճամբարափոխ փոխվարչապետ, թրքասեր անվտանգության խորհրդի քարտուղար, և զենքերի փոխարեն Հայաստանը բուկլետներով ներկայացնող ներկայիս ԱԺ փոխնախագահ։ Միջոցառումն անցկացրեցին երեկոյան, ցույց տվեցին դրոններով ապուշ շոու, անհասկանալի կերպարներով ելույթներ դիտեցին, գնացին տներով։ ՀՀ անկախության 30-ամյակի օրը ես հպարտ չէի, հպարտ էին միայն անուղեղներն ու անգրագետները, որովհետև չէին գիտակցում, թե ինչ օրի ենք հասել։ Իրանք սիրուն դրոնների շոուով զմալյված շնորհակալություն էին հայտնում նիկոլին լավ երեկոյի համար։ Այդ նույն ժամանակ Վարանդայի չոլերում կամ Հադրութի անտառներում դեռ հայ զինվորի անթաղ մասունքներ կան, իսկ բաքվի բանտերում՝ տասնյակներով հայազգի գերիներ...
2 նկար, 5 տարվա տարբերություն, հպարտություն ու ողբերգություն։ Հայրենիք ու անկախություն ստեղծածներ և հայրենիք ու անկախություն մսխածներ։