«Գործող կարգավորումների համաձայն՝ գործատուն չի կարողանալու աշխատողին ազատել աշխատանքից». սոցապ նախարարության աշխատակից


«Գործող կարգավորումների համաձայն՝ գործատուն չի կարողանալու աշխատողին ազատել աշխատանքից». սոցապ նախարարության աշխատակից
Սեպտեմբեր 22 15:10 2021

«Եթե այս խնդիրը դիտարկում ենք Աշխատանքային օրենսդրության կարգավորումների համատեքստում, այո՛, չկա որևէ կարգավորում, որևէ պահանջ, որի արդյունքում, օրինակ՝ գործատուն կարող է ազատել աշխատանքից, եթե նա չի պահպանել հրամանով նախատեսված պահանջները։ Այո՛, հրամանը կա, որով կա հստակ նախատեսված ընթացակարգ և պահանջներ, սակայն Աշխատանքային օրենսգրքով չկա համապատասխան հիմք, որը հնարավորություն կտա գործատուին, եթե, օրինակ՝ աշխատողը չի թեստավորվել, ապա ազատի աշխատանքից, սա հստակ պետք է ամրագրենք»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով մինչև հոկտեմբերի 1-ը քովիդի դեմ չպատվաստվելու դեպքում նախատեսված տուգանքներին, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

«Պետությունը որպես գործատու՝ նախագիծ է շրջանառել, որով հստակ նախատեսում է այդ կարգավորումները, համաձայն որի, եթե աշխատողը չի թեստավորվում, նախագծով նաև ժամանակ է նախատեսված, եթե 30 օր դրա արդյունքում աշխատանքի չի ներկայանում, ապա գործատուն կարող է աշխատանքից ազատել։ Սա նախագծով հստակ նախատեսված է։ Այսինքն, եթե նախագիծն ընդունվի, ապա նոր դրանից հետո կոնկրետ հնարավոր կլինի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների մասով նման կարգավորումներ կիրառել, այսինքն՝ պահանջել, եթե չի ներկայացնում, ապա ազատվում է աշխատանքից․․․»,- մանրամասնեց Ժ. Սարգսյանը: