«Այս ընթացքում քանի՞ ռազմական դրոն է գնվել՝ առաջիկա պատերազմում կյանքեր փրկելու համար»․ Կարին Տոնոյան


«Այս ընթացքում քանի՞ ռազմական դրոն է գնվել՝ առաջիկա պատերազմում կյանքեր փրկելու համար»․ Կարին Տոնոյան
Սեպտեմբեր 22 13:35 2021

«5165» շարժման առաջնորդ, զոհված հերոսի մայր Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եռաբլուրից նայում էի «գունագեղ» դրոններին ու հետո հայացքս իջեցնում տղաների շիրիմներին.....այդ դրոններով քանի կյանք կփրկեինք պատերազմում.....կասեք էլի՝ փող չկար....
Խիղճ չկար, հոգի չկար, գութ չկար.....
«Ճաշակով» երկրպագուներ, մի անգամ էլ ձեր բարձր ճաշակով հարցրեք՝ իսկ այս ընթացքում քանի՞ ռազմական դրոն է գնվել..... առաջիկա պատերազմում նոր կյանքեր փրկելու համար.......»