Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի հետ


Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի հետ
Սեպտեմբեր 22 13:00 2021

ենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր՝ սեպտեմբերի 22–ին,  հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության Կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաեւի հետ: 

Մարտին Գալստյանը եւ Ռուսլան Բեկետաեւը քննարկել են եվրասիական ինտեգրման հարցերը, կարեւորել հետագա համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Մարտին Գալստյանը ներկայացրել է ՀՀ ընդհանուր մակրոտնտեսական միջավայրը, ֆինանսական շուկայի զարգացման միտումները:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:



loading...