Կորոնավիրուսով վարակման 273 և մահվան 20 նոր դեպք


Կորոնավիրուսով վարակման 273 և մահվան 20 նոր դեպք
Սեպտեմբեր 22 11:29 2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Սեպտեմբերի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 709 դեպք, որոնցից 237 263-ն` առողջացած, 5181-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11072 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 664 154 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք: Ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք»։