«Դու դեռ Ակնան համարո՞ւմ ես հայրենիքիդ մասը». Գագիկ Համբարյան


«Դու դեռ Ակնան համարո՞ւմ ես հայրենիքիդ մասը». Գագիկ Համբարյան
Սեպտեմբեր 19 00:30 2021

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Ալե՛ն, ինչո՞ւ Արցախ չես այցելում. ԱԺ նախագահ Ալենը, Գյումրու օրվա կապակցությամբ գտնվելով Գյումրիում և մասնակցելով արդեն մոտ մեկ տարի գործող Թումոյի բացմանը, այո՛, այո՛, չզարմանաք. այսօր «բացված» Թումոն մոտ մեկ տարի է գործում է, հայտարարել է, որ որևէ մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշն ու զինանշանը՝ մեկնաբանելով երեկ Որոտանի հատվածում տեղի ունեցած խայտառակությունը, թե ինչպես են ազերի ոստիկաններն արցախցի պատանի ֆուտբոլիստներին տեղափոխող միկրոավտոբուսի վրա պատկերված Արցախի դրոշը դանակով քերել հանել...

Միկոնոսյան հաճույքների սիրահար Ալենին հիշեցնեմ, որ երբ սեպտեմբերի 2-ին Արցախը տոնում էր իր Անկախության օրը նա և մի քանի իր պես քայլիստ բարձր պաշտոնյաներ վախեցել էին մեկնել Արցախ, քանի որ, ըստ տարբեր լուրերի, նոյեմբերի 9-ից հետո Ալիևն արգելել է Նիկոլին և նրա թայֆայի որևէ ներկայացուցչի ոտք դնել Արցախ...

Երկրորդը՝ ցավով պետք է արձանագրենք, որ մենք այնքան թույլ ենք, որ Արցախից մնացած մասում տեր ու տիրական է ռուսը, ով իր խաղաղապահների միջոցով վերահսկում է հայաբնակ շրջանները... Նիկոլ Անհողի պատճառով Արցախի վերաբերյալ բոլոր հարցերը հիմա լուծվում են ո՛չ թե Երևանում, այլ Մոսկվայում և ուղղակի ծիծաղելի է, երբ ԱԺ նախագահ դառնալուց հետո Արցախ չայցելած Ալենը խոսում է Արցախի դրոշի և զինանշանի «չհեռացնելու» մասին ու թուրք այսկյարի արարքը որակավորում որպես «մանր գործողություն»... Շատ ուրախ կլինեի, եթե ղեկավարդ կամ դու կարողանայիք իրոք այդ ուղղությամբ ինչ-որ մի քայլ անեիք, բայց ձեր ապիկար իշխանությունը նույնիսկ չի կարող ապահովել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկողների անվտանգությունը՝ այն կրկին գցելով ռուսների գրպանը...

Ալե՛ն, Արցախի դրոշն ու զինանշանը ձեր պատճառով հիմա պահում են ռուսները...

Ի դեպ, Ալեն, դու դեռ Ակնան համարո՞ւմ ես հայրենիքիդ մասը, թե՞ որոշ թրքասեր ընկերների պես ադրբեջանական ԽՍՀ-ի քարտեզն ես մեջբերելու...»:

 


loading...