Կորոնավիրուսով վարակման 731 և մահվան 16 նոր դեպք


Կորոնավիրուսով վարակման 731 և մահվան 16 նոր դեպք
Սեպտեմբեր 11 11:35 2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Սեպտեմբերի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 397 դեպք, որոնցից 232 041-ն` առողջացած, 4995-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 188 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 607 444 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 6511 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 731 նոր դեպք: Ունենք 635 առողջացած, 16 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1173 է»:

 


loading...