Երեւանում սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջն ու հեռացել դեպքի վայրից. կինը տեղում մահացել է


Երեւանում սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջն ու հեռացել դեպքի վայրից. կինը տեղում մահացել է
Սեպտեմբեր 8 10:12 2021

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթում գնացքի գծերի մոտ կնոջ դի կա:

Ոստիկաններն ու քննիչները  նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 43-ամյա Գոհար Խ.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը վրաերթի է ենթարկվել նրա դին հայտնաբերելուց ժամեր առաջ՝ գնացքը վարած սլաքավարի կողմից, ով վրաերթի ենթարկելով կնոջը, գնացքով հեռացել է դեպքի վայրից, մինչդեռ նա կարող էր արգելակել գնացքը և ահազանգեր այդ մասին ոստիկանություն:

Գնացքի գծերի տարբեր հատվածներում հայտնաբերվել է մահացածի հեռախոսի կոտրված մասերը, կոշիկը և այլ իրեր:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սլաքավարի ինքնությունը:



loading...