ՔԿ տեսանյութը՝ Մեղրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից


ՔԿ տեսանյութը՝ Մեղրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից
Սեպտեմբեր 6 12:00 2021

2021թ. սեպտեմբերի 05-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 191-րդ կմ հատվածում, տղամարդը «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի և ենթարկվել ավտովթարի, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։