Խոշոր ավտովթար Երեւանում. բախվել է 6 մեքենա, կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Երեւանում. բախվել է 6 մեքենա, կան վիրավորներ
Սեպտեմբեր 4 20:20 2021



Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում` Խանջյան փողոցում, Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցի հարևանությամբ: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ միմյանց են բախվել միանգամից 6 մեքենաներ:

Բախվել են Nissan X-Trail, Honda CRV, Nissan X-Trail, ՎԱԶ-2106, Mitsubishi և Infinti մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 4 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց:

 

Խանջյան փողոցում երթևեկությունը մասամբ դարձել է միակողմանի:



loading...