Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 595 նոր դեպք. Մահացել է 19 քաղաքացի


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 595 նոր դեպք. Մահացել է 19 քաղաքացի
Սեպտեմբեր 3 11:45 2021

Հայաստանում սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 595 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 243981 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1560430վերջին մեկ օրում` 6138 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 9713 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 88-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 228214 անձ` վերջին մեկ օրում 488 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 4892 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1162 է:



loading...