Հրացան, մահակներ, ոչ սթափ վիճակում եւ առանց վարորդական իրավունքի վարորդներ. ուժեղացված ծառայություն Սիսիանում


Հրացան, մահակներ, ոչ սթափ վիճակում եւ առանց վարորդական իրավունքի վարորդներ. ուժեղացված ծառայություն Սիսիանում
Օգոստոս 13 20:53 2021

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Սիսիանի եւ Գորիսի բաժինների ծառայողները, ինչպես նաեւ Սյունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները օգոստոսի 12-ի երեկոյան, ուժեղացված ծառայություն են  իրականացրել Սիսիանի բաժնի սպասարկման տարածքում։

Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 ավտոմեքենա, որոնցից մեկի բեռնախցիկում «Սայգա» տեսակի հրազեն է հայտնաբերվել՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 42 մարտական փամփուշտով։

Հայտնաբերվել են նաեւ հրացան, մահակներ, մեքենան ոչ սթափ վիճակում վարող՝ 3, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 վարորդ։ Ընդհանուր առմամբ կազմվել է վարչական իրավախախտման 41 արձանագրություն։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։



loading...