Վարանդայում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն


Վարանդայում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն
Հուլիս 30 20:48 2021

Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 30-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Արցածխի ՆԳՆ ԱԻՊԾ-ից Armday.am-ին հայտնում են, որ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն:



loading...