Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել․ 61 պաշտոնյա կպարգևատրվի


Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել․ 61 պաշտոնյա կպարգևատրվի
Հուլիս 30 18:00 2021

 

Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնողներին պարգևավճարներ տրամադրելու որոշում է ստորագրել․

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ ու 7-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման 3.1-ին կետն ու վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնողների 2021 թվականի 1-ին կիսամյակի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները` Վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնողներին պարգևատրել 2021 թվականի 1-ին կիսամյակի կատարողականի գնահատման հիման վրա, 112 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշմամբ հաստատված՝ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածից՝ համաձայն հավելվածի»,– ասված է որոշման մեջ։

Ցանկը՝ այստեղ․