Ովքե՞ր են ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից


Ովքե՞ր են ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից
Հուլիս 30 01:19 2021

ա) Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից, կամ խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հաշվառելով պահեստազորում.
բ) Այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.
գ) Քաղաքացին` կառավարության որոշմամբ.
դ) Մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն օտարերկրյա պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացին.
ե) Գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին, եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ: 
Հ.Գ Կարծում եմ, որ այս կետերը պետք է ուժը կորցված ճանաչվեն, և Հայաստանում բոլորը պետք է ծառայեն բանակում:



loading...